Երևանը և Բաքուն հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ միջոցներ են ձեռնարկել՝ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
Sputnik-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը տարածված համատեղ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակել 32 հայ զինվորի, իսկ Հայաստանն ի նշան բարի կամքի՝ երկու ադրբեջանցի զինվորի։
Հայտարարության մեջ նաև ասված է, որ Հայաստանը հրաժարվել է կլիմայի փոփոխության 29-րդ գագաթնաժողովը հյուրընկալելու իր թեկնածությունից՝ հօգուտ Ադրբեջանի:
Նշվում է, որ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կառավարությունների միջև բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել՝ փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ:
Նաև երկուստեք ընդգծվել է հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հիմնված խաղաղության պայմանագրի կնքման՝ կողմերի ցանկությունը։