Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կհաստատվի՞
https://parstoday.ir/hy/news/armenia-i210962-Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_խաղաղություն_կհաստատվի
Չնայած բանակցություններին և Բաքվի ու Երևանի վերջին համատեղ հայտարարությանը, քաղաքական փորձագետները խաղաղության համաձայնագրի կնքումը, առնվազն մոտ ապագայում, քիչ հավանական են համարում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2023 06:39 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կհաստատվի՞

Չնայած բանակցություններին և Բաքվի ու Երևանի վերջին համատեղ հայտարարությանը, քաղաքական փորձագետները խաղաղության համաձայնագրի կնքումը, առնվազն մոտ ապագայում, քիչ հավանական են համարում։

ԱՄՆ-ի Լիհայ համալսարանի պրոֆեսոր, քաղաքական մեկնաբան Արման Գրիգորյանն ասում է. «Կան հիմնարար հարցեր, որոնց շուրջ կողմերը տարաձայնություններ ունեն, և դրանց շուրջ համաձայնության հասնելու համար, ժամանակ կպահանջվի։ Երկու հիմնական խոչընդոտ կա: Դրանցից առաջինն Ադրբեջանի և Նախիջևանի հարաբերությունների խնդիրն է: Եվ երկրորդը՝ ինչպիսի՞ն կլինի իրավիճակը, ո՞վ է վերահսկելու կամ երաշխավորելու պայմանագրի գործադրումը։ Ես կարծում եմ, որ պայմանագիրը հետաձգվել է, քանի որ անորոշություն կա, թե ո՞վ է լինելու պայմանագրի երաշխավորը»:
Թոփչուբաշովի կենտրոնի քաղաքական մեկնաբան Թուրալ Համիդը կարծում է, որ թեև Ադրբեջանի և Հայաստանի վերջին համատեղ հայտարարությունը նվազեցրել է լարվածությունը, սակայն դժվար թե մինչև տարեվերջ համաձայնագիր ստորագրվի։ Ադրբեջանն ընդունելի չի համարում այս համաձայնագրի ստորագրումն առանց պաշտոնական համաձայնության՝ կապված 30 տարվա օկուպացիայի փոխհատուցման, ռազմական հանցագործներին Բաքու պաշտոնական տեղափոխման, ինչպես նաև Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի հետ։ Եթե այս ամենը տեղի ունենա, Ադրբեջանը կարող է համաձայնվել խաղաղության։ Եթե Հայաստանը չհամաձայնվի այդ կետերի հետ, ապա ստատուս քվոն կարող է շարունակվել առանց համաձայնության»։
Արման Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանը խնդիրների լուծման այնպիսի պայմաններ է առաջարկում, որոնք հնարավոր չէ իրականացնել դիվանագիտական ճանապարհով։
Նա նշում է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժի անհամաչափությունն ու աշխարհաքաղաքական անորոշությունը խորացնում են այս խնդիրը։ Եթե կողմերին չի հաջողվում հասնել դիվանագիտական լուծման, միշտ կա ուժ կիրառելու գայթակղություն՝ հասնելու նրան, ինչին չեն կարողացել հասնել բանակցությունների սեղանի շուրջ»:
Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ֆարհադ Մամեդովը կարծում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բացասաբար են ազդում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Նա նշում է. «Որքան քիչ լինեն նախաձեռնող երկրները, այնքան լավ: Ադրբեջանն ու Հայաստանը կարող են առանց միջնորդների շարունակել շփումները և քայլեր ձեռնարկել այս խաղաղ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, քանի դեռ միջազգային աշխարհաքաղաքական ֆոնը թույլ կտա»։
Ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Արուժը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Բաքվում կայանալիք նախագահական ընտրություններից հետո։
Աղբյուր՝ «Թասնիմ» լրատվական գործակալություն