Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Կապալառու կազմակերպությունը‚ որը բաղկացած է իրանական երկու շինարարական ընկերություններից՝ «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana»‚ այժմ իրականացնում է մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, կառուցվում է շինարարի բազան‚ ներմուծվում է շինտեխնիկա և այլն։
Քաջարան-Ագարակ հատվածում նախատեսվում է վերակառուցել 32 կմ ճանապարհ‚ կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց, ինչի արդյունքում նշված հատվածը կհամապատասխանեցվի մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերին։
«Հյուսիս-հարավ»-ը ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի Իրան-Հայաստան սահմանից մինչև Վրաստան-Հայաստան սահմանը (550-ից հասցնելով 490 կմ-ի), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար: