ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան
https://parstoday.ir/hy/news/armenia-i213776-ՀՀ_փոխվարչապետ_Մհեր_Գրիգորյանը_մեկնում_է_Իրան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2024 14:05 Asia/Tehran
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգորյանը կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։

Պատվիրակության կազմում ընդգրկված է 15 մարդ, այդ թվում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը։