Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i213914-Վահան_Կոստանյանը_հանդիպումներ_է_ունեցել_Իրանի_Իսլամական_Հանրապետության_ԱԳ_նախարարի_տեղակալների_հետ
Փետրվարի 14-ին Հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի և Ալի Բաղեր Քանիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2024 16:03 Asia/Tehran
  • Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալների հետ

Փետրվարի 14-ին Հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի և Ալի Բաղեր Քանիի հետ:

 Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի, և այլ  բնագավառներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը ընդգծել են երկու երկրների գործարար միջավայրի ներկայացուցիչների պարբերական շփումների, համատեղ ներդրումային ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը: Ընդգծվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի՝ իրանական ընկերությունների կողմից նախանշված ժամկետներում կառուցման կարևորությունը։ Նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասնամասները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա գործընթացները։ Այս առնչությամբ բարձր է գնահատվել Իրանի ղեկավարության քանիցս արտահայած դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, դրանց համադրման և փոխշահավետ գործակցության շարունակականության ապահովման կարևորությանը։