Հայաստանում՝ Իրանի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկվել է կարանտինային անցակետի կառուցման հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i214278-Հայաստանում_Իրանի_գյուղատնտեսության_ոլորտի_ներկայացուցիչների_հետ_քննարկվել_է_կարանտինային_անցակետի_կառուցման_հարցը
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանն ընդունել է ԻԻՀ անասնաբուծության, թռչնաբուծության, մեղվաբուծության, ինչպես նաև կենդանիների, թռչունների կերի արտադրության ոլորտների պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Այդ հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2024 08:48 Asia/Tehran
  •  Հայաստանում՝ Իրանի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկվել է կարանտինային անցակետի կառուցման հարցը

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանն ընդունել է ԻԻՀ անասնաբուծության, թռչնաբուծության, մեղվաբուծության, ինչպես նաև կենդանիների, թռչունների կերի արտադրության ոլորտների պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Այդ հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Աշխեն Շիրվանյանը նշել է, որ այցի ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլեր ձեռնարկելու ամուր հիմք կհանդիսանան՝ նպաստելով երկկողմ համագործակցության ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային հարցեր, մասնավորապես՝ տոհմային կենդանիների սելեկցիոն կենտրոնների բացման, պատվասատանյութերի համատեղ արտադրության, խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ տեղափոխման ու վերջնական անասնաբուժական զննման կամ կարանտինային անցակետի կառուցման, ինչպես նաև երրորդ երկրներից՝ մասնավորապես ԻԻՀ-ից ՀՀ կաթնամթերքի ներմուծմանը վերաբերող կարգավորումների վերաբերյալ։

Քննարկման ժամանակ Աշխեն Շիրվանյանն ընդգծել է նաև համագործակցության ուղղությամբ հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու կարևորությունը։

Հանդիպման վերջում քննարկումներ են անցկացվել մասնագիտական խմբերի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև։