Փետրվար 23, 2024 10:32 Asia/Tehran

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին:

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիան Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։

Ավելի վաղ POLITICO-ն հայտնել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն Հայաստան է ժամանել պաշտպանության ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ աղբյուրի՝ Հայաստան է ժամանել  MBDA, Nexter, Safran, Thales, Arquus ընկերության ներկայացուցիչները։

 

Պիտակ