Իրանը ողջունում է դպրոցներում պարսկերեն ուսուցանելու՝ ՀՀ կառավարության որոշումը. դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i215640-Իրանը_ողջունում_է_դպրոցներում_պարսկերեն_ուսուցանելու_ՀՀ_կառավարության_որոշումը._դեսպան
Իրանը ողջունում է ՀՀ դպրոցներում պարսկերեն ուսուցանելու ՀՀ կառավարության որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2024 16:49 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է դպրոցներում պարսկերեն ուսուցանելու՝ ՀՀ կառավարության որոշումը. դեսպան

Իրանը ողջունում է ՀՀ դպրոցներում պարսկերեն ուսուցանելու ՀՀ կառավարության որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նշենք, որ երեկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիի հետ զրույցում նշել էր, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը:

«Պարսկերեն լեզուն հասարակական կապիտալ է երկրի համար։ Անձամբ հանդիպել եմ ԿԳՄՍ նախարարի հետ։ Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության այն որոշումը, որով Հայաստանի դպրոցներում պարսկերեն լեզվի և ընդհանրապես հարևան երկրների լեզուների ուսուցում կանցկացվի»,–ասաց դեսպանը։