Ապրիլ 22, 2024 10:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի որոշման տնտեսական հետևանքները

Ինչպես և կանխատեսվել էր, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համաձայնել է ավելի շատ զիջումների գնալ Բաքվի դիմաց։

Հայաստանի ու Ադրբեջանմի միջև պետական սահմանի  սահմանազատման կոմիտեի 8-րդ նիստում պաշտոնական Երևանը համաձայնել է ռազմավարական նշանակության 4 գյուղեր վերադարձնել Բաքվին։

Համաձայնության վերաբերյալ մանրամասներ չեն հապարակվել և առայժմ պարզ չէ, թե գյուղերի հանձնելուց հետո դրա բնակիչները որ երկրի քաղաքացի են համարվելու։

Պարզ չէ նաև թե արդյոք Ադրբեջանի քաղաքացիությունը չընդունելու դեպքում վերոնշյալ գյուղերի բնակիչները կկարողանա՞ն օգտվել գյուղատնտեսական հողատարածքներից։ Սակայն հաշվի առնելով Ղարաբաղի իրադարձությունները, ենթարդվում է, որ գյուղերի բնակիչները կտեղափովեն Երևան կամ ՀՀ այլ շրջաններ։ Եվ անկասկած, հայերի խնդիրներն ավելանալու են։ 

Մեծ թվով հայ փորձագետներ լուծումներ են առաջարկել՝ Երևանին ուղղված Իլհամ Ալիևի կառավարության պահանջների վերաբերյալ։  Փորձագետ Արմեն Այվազյանը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի աստիճանական ոչնչացումն  է։ Նա Երևանի կառավարությանը խորհուրդ տվեց վերանայել Իրանի հետ իր հարաբերությունների տեսակը և ընդլայնել ռազմական համագործակցությունը, անցկացնել համատեղ զորավարժություններ և նույնիսկ  ռազմական արտոնություններ տրամադրել Թեհրանին։ 

Նրա խոսքով․ «Ռուսաստանը հայտարարում է, որ Երևանին երաշխիքներ չի տալիս, բայց մյուս կողմից ամեն օր աջակցում է Ադրբեջանին։ Արևմտյան կառավարությունները նույնպես ասում են, որ չեն կարող երաշխիքներ տալ Հայաստանին»։

Փաստորենն, նախքան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համաձայնությունը ստորագրելը, հայ փորձագետները նախազգուշացրևել են Փաշինյանին։ Սակայն վերջինիս կառավարությունը հետևում է  արտասահմանյան կառավարությունների հրահանգներին։ Հայաստանի 48-ամյա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կարծելով, թե Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և Եվրամիությունը աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրրին, մտածում է, որ դրա իրականացմամբ կապահովվի Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացումը։

Սակայն միայն Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի իրականացման համար սեփական հնարավորություններն օգտագործելու դեպքում Երևանը կարող է հույս ունենալ, որ դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսական ապագան բարենպաստ կլինի:

Մինչդեռ տարածաշրջանի անկախ երկրների՝ Իրանին և Ռուսաստանին դիմակայելու նպատակով  համար արևմտյան կառավարությունները փորձում են հարավկովկասյան տարածաշրջանի երկրներին պարտադրել «Արևելք-Արևմուտք» ճանապարհը։ Դրա գործարկումը բխում է Թուրքիայի, Վրաստանի, Ամերիկայի և աշխարհում նրա դաշնակիցների շահերից, ապահովում և երաշխավորում է միայն արևմտյան կառավարությունների շահերը՝ ի հաշիվ տարածաշրջանի ժողովուրդների։ Եվ պաշտոնական Բաքուն, որն իրականացնում է Արևմուտքի պահանջները, այս պահին էլ նույնն է անում։ 

Հայաստանի չորս ռազմավարական գյուղերը Ադրբեջանին հանձնելով՝ կարելի է կանխատեսել, որ այս երկրի ապագա տնտեսական զարգացումը կախված է լինելու Բաքվի կառավարությունից։
Եվ ի՞նչ պատասխան է տալու իր ժողովրդին Հայաստանի վարչապետը, ով  առանց նվազագույն կասկածի ընդունում է Արևմուտքի բոլոր պահանջները։

Պիտակ