Պապիկյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i218868-Պապիկյանը_պայմանավորվածություններ_է_ձեռք_բերել_ռազմարդյունաբերական_ընկերությունների_հետ
ՀՀ պաշտպանության նախարարը պայմանավորվածությունները ձեռք է բերել «ՀԵՄՈւՍ-2024» միջազգային ցուցահանդեսում։
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Հունիս 06, 2024 18:04 Asia/Tehran
  • Պապիկյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ

ՀՀ պաշտպանության նախարարը պայմանավորվածությունները ձեռք է բերել «ՀԵՄՈւՍ-2024» միջազգային ցուցահանդեսում։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Նախարարն այցելել է «ՀԵՄՈւՍ-2024» միջազգային ցուցահանդեսի տաղավարներ, հանդիպել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիա է մեկնել հունիսի 5-ին: Այցն աշխատանքային է։