Պապիկյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ
(last modified Thu, 06 Jun 2024 14:34:31 GMT )
Հունիս 06, 2024 18:04 Asia/Tehran
  • Պապիկյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ

ՀՀ պաշտպանության նախարարը պայմանավորվածությունները ձեռք է բերել «ՀԵՄՈւՍ-2024» միջազգային ցուցահանդեսում։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Նախարարն այցելել է «ՀԵՄՈւՍ-2024» միջազգային ցուցահանդեսի տաղավարներ, հանդիպել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիա է մեկնել հունիսի 5-ին: Այցն աշխատանքային է։