Վրաստանը մտադիր է դեպի Հայաստան նոր ավտոմայրուղի կառուցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i221592-Վրաստանը_մտադիր_է_դեպի_Հայաստան_նոր_ավտոմայրուղի_կառուցել
Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2024 12:12 Asia/Tehran
  • Վրաստանը մտադիր է դեպի Հայաստան նոր ավտոմայրուղի կառուցել

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։

Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն, Էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է Օրենսդիր տեղեկագրում։

Նոր մայրուղին, որը կանցնի գոյություն ունեցող ճանապարհին զուգահեռ, կլինի չորս գոտի, իսկ դրա երկարությունը կկազմի մոտ 30 կմ, ներառյալ 11 կամուրջներ և անցումներ:

Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։

Նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհրդում։