Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին Հայաստան կայցելի․ «Ժողովուրդ»
(last modified Fri, 16 Aug 2024 15:03:59 GMT )
Օգոստոս 16, 2024 18:33 Asia/Tehran
  • Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին Հայաստան կայցելի․ «Ժողովուրդ»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Հայաստան կգա։

Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով Ֆրանսիայի հայ համայնքի իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ հիմա քննարկվում են նրա այցի մանրամասները:

«Մակրոնն այդ քայլով ցանկանում է ընդգծել, որ ազատ ինքնշխան և անկախ Հայաստանի կողքին է: Նրա այցը ևս մեկ նպատակ ունի՝ ապացուցել, որ ՀՀ անկախության համար պայքարող եզակի մեգալիդերներից մեկն է»,- գրում է թերթը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայում՝ Բլենհայմյան պալատում։