ՌԴ դեսպանը ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը Սյունիքով երթուղի բացելու հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i222598-ՌԴ_դեսպանը_ներկայացրել_է_Մոսկվայի_դիրքորոշումը_Սյունիքով_երթուղի_բացելու_հարցում
Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որպես որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2024 08:45 Asia/Tehran
  • ՌԴ դեսպանը ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը Սյունիքով երթուղի բացելու հարցում

Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որպես որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից։

Այս մասին odkb-info.org-ին հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Սյունիքի մարզով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղու ստեղծման մասին հարցին:

«Հենց դրանով է զբաղվել 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված Եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ», - ասել է Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբն իրականացրել է ռիթմիկ աշխատանք և հասել զգալի արդյունքների: 2023 թվականի հունիսին խմբի 12-րդ նիստում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման շուրջ։

«Մենք գրեթե հասել էինք համապարփակ, հավասարակշռված համաձայնության։ Ցավոք, գործընթացը, ոչ մեր մեղքով, կանգ է առել։ «Հավաքական Արևմուտքի» ճնշման տակ Երևանը որոշել է սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ:

Մենք անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերսկսել եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար», - եզրափակել է նա։