44-օրյա պատերազմի հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է. Անդրանիկ Քոչարյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i222628-44_օրյա_պատերազմի_հանձնաժողովի_եզրակացությունը_պատրաստ_է._Անդրանիկ_Քոչարյան
Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2024 09:52 Asia/Tehran
  • 44-օրյա պատերազմի հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է. Անդրանիկ Քոչարյան

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է։

Այդ մասին Հայաստան  Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա շեշտել է, որ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքը։

Քոչարյանի խոսքով` հոկտեմբերին նամակով պատրաստվում է խորհրդարանի նախագահին դիմել դռնփակ նիստ հրավիրելու համար։  Հենց այդ ժամանակ էլ կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:

ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ միայն այդ ելույթի հատվածներին, բայց ոչ ամբողջական զեկույցին. փաստաթղթում գաղտնի տեղեկություններ կան։

Քոչարյանը նշել է` պատերազմի պատճառների մասին լուրջ քննություն է իրականացվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ պարտության պատճառները բազմաբնույթ են ու բազմաշերտ։