ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Վայոց ձոր, հանդիպել մարզպետի հետ
(last modified Tue, 17 Sep 2024 12:41:08 GMT )
Սեպտեմբեր 17, 2024 16:11 Asia/Tehran
  • ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Վայոց ձոր, հանդիպել մարզպետի հետ

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 16-ին Հանրապետության հարավային շրջաններ կատարած ավանդական շրջագայության շրջանակում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, միջտարածաշրջանային համագործակցության նշանակալի ներուժը երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում։

«Հատկապես նշվել է Վայոց ձորի մարզի և Ռուսաստանի գործընկեր շրջանների փոխգործակցության դրական օրինակը», - հաղորդել է ՌԴ դեսպանությունը։

Բացի այդ, նաև նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը: