Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. Զատուլին
https://parstoday.ir/hy/news/armenia-i223250-Փաշինյանը_կարծում_է_պետք_է_մոռանալ_հայ_ժողովրդի_հերոսական_պայքարի_մասին._Զատուլին
Փաշինյանը վերանայում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլև ամբողջ հայկական էությունը. նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2024 07:06 Asia/Tehran
  • Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. Զատուլին

Փաշինյանը վերանայում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլև ամբողջ հայկական էությունը. նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նրա պնդմամբ՝ ՀՀ վարչապետը կարծում է, որ պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի, Հայոց ցեղասպանության զոհերի մասին, ասել է Զատուլինը:

«Նա ցանկանում է համոզել հայերին, որ նույնիսկ Հայաստանի եկեղեցին, որը պետականության բացակայության պայմաններում պահել և պահպանել է հայ ժողովրդին, Բյուզանդական կայսրության ժամանակներից օտար գործակալ է եղել», - ասել է պատգամավորը։