Հոկտեմբեր 11, 2024 16:01 Asia/Tehran
  • Թուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային, հայտնում է ermenihaber.am-ը:

GDH TV-ին տված հարցազրույցում նա մասնավորապես նշել է. «Զանգեզուրի միջանցքը Բաքու-Թբիլիսի-Կարս գծի այլընտրանքն է կամ երթուղի, որը մեծացնելու է դրա թողունակությունը։ Սա մի նախագիծ է, որը մենք կազմել ենք որպես Կասպիցով անցնող Ադրբեջանից դեպի Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջևան և Դիլուջու, Իգդիր, Կարս գնացող գիծ։ Ադրբեջանական կողմի կարևոր հատվածները կառուցվել են, Նախիջևանի կողմում առկա գծի վերականգնման աշխատանքները սկսվելու են, Թուրքիայի կողմի 224 կմ-ի տենդերն անցկացրել ենք, հաջորդ տարի ենք սկսելու»։

Պատասխանելով այն հարցրին՝ Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն  նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում: Ըստ պաշտոնյայի՝ սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել է, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։«Կարծում եմ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»,- ընդգծել է թուրք նախարարը։

https://www.tert.am/am/news/2024/10/11/zangezour/4191605

Պիտակ