Հոկտեմբեր 11, 2024 17:17 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա Իսրայելի հարձակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։ 

«Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը: ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի»,- նշել է ԱԳՆ-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ վիրավորվել են Լիբանանում գտնվող նրանց կենտրոնակայանի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ 

https://armenpress.am/hy/article/1202041

Պիտակ