Բարդ փուլ է. Կոպիրկինը՝ Երևան-Մոսկվա հարաբերությունների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i226092-Բարդ_փուլ_է._Կոպիրկինը_Երևան_Մոսկվա_հարաբերությունների_մասին
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների և բարդ փուլ են ապրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2024 12:45 Asia/Tehran
  • Բարդ փուլ է. Կոպիրկինը՝ Երևան-Մոսկվա հարաբերությունների մասին

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների և բարդ փուլ են ապրում։

Այս մասին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Հայտնում է Սպուտնիկ Արմենիա-ն։

«Մեր հարաբերություններն ունեն դարավոր պատմություն և խորը արմատներ։ Այսօր, ի դեմս բազմաթիվ մարտահրավերների, մեր հարաբերությունները բարդ փուլ են ապրում, որը, չնայած առկա ռիսկերին, նպաստում է դրանց հասունացմանը»,- ասել է դեսպանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են մշակութային և կրթական կապերին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ–ռուսական համագործակցության հեռանկարները:

tert.am