Առաջիկայում լիովին բաց կլինի Հայաստանից Եվրոպա ձուկ արտահանելու հնարավորությունը. ՍԱՏՄ պետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i228100-Առաջիկայում_լիովին_բաց_կլինի_Հայաստանից_Եվրոպա_ձուկ_արտահանելու_հնարավորությունը._ՍԱՏՄ_պետ
Առաջիկայում լիովին բաց կլինի Հայաստանից Եվրոպա ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորությունը։ Այս մասին հունվարի 14-ին 2024 թվականի արդյունքներով հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Արմեն Դանիելյանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 14, 2025 18:36 Asia/Tehran
  • Առաջիկայում լիովին բաց կլինի Հայաստանից Եվրոպա ձուկ արտահանելու հնարավորությունը. ՍԱՏՄ պետ

Առաջիկայում լիովին բաց կլինի Հայաստանից Եվրոպա ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորությունը։ Այս մասին հունվարի 14-ին 2024 թվականի արդյունքներով հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Արմեն Դանիելյանը։

Նա բացատրեց, որ այս ամենը տեսչության ջանքերի արդյունք է նաև:

Պաշտոնյան առաջընթաց արձանագրեց նաև Հայաստանից Եվրոպա մեղրի արտահանման հարցում։

Նրա խոսքով, այսօր հնարավորություն կա միս ու մսամթերք արտահանել Պարսից ծոցի երկրներ։

Պաշտոնյան հավելեց, որ ակտիվորեն աճում է նաև կենդանի անասունների արտահանումը, այդ թվում՝ Իրան և Իրաք։

«Վերջին 24 տարիների ընթացքում Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանման ծավալները կրկնապատկվել են, իսկ մանր եղջերավոր անասունների արտահանումն աճել է 20-30%-ով»,- նշեց Դանիելյանը։

news.am