Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի հաղորդակցությունների ապաշրջափակման համար». Ադրբեջանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i229896-Հայաստանը_պետք_է_գործնական_քայլեր_ձեռնարկի_հաղորդակցությունների_ապաշրջափակման_համար_._Ադրբեջանի_ԱԳՆ
«Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ», -ըստ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 04, 2025 18:09 Asia/Tehran
  • Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի հաղորդակցությունների ապաշրջափակման համար». Ադրբեջանի ԱԳՆ

«Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ», -ըստ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Միևնույն ժամանակ, Հաջիզադեն պնդում է, թե Հայաստանը «44-օրյա պատերազմից հետո դրական ներդրում չի ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման գործընթացում»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի՝ «չնայած Հայաստանի հանձնառությանը` ապաշրջափակել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունները, Երևանը դեռևս չի կատարել դրանք»:

Հաջիզադեն Հայաստանին մեղադրել է նաև «գործընթացից և իր պարտավորություններից շեղելու փորձի մեջ»՝ «գործնականում դժվար իրագործելի բարդ ուղիներով»։

«Եթե Երևանն իսկապես շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, չպետք է խուսափի իր պարտավորություններից, այլ գործնական քայլեր ձեռնարկի, որոնք համապատասխանում են տարածաշրջանի նոր իրողություններին», -հայտարարել է Հաջիզադեն:

news.am