Հայաստանը մտել է ճանապարհորդությունների համար աշխարհի ամենաէժան երկրների թոփ տասնյակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i230054-Հայաստանը_մտել_է_ճանապարհորդությունների_համար_աշխարհի_ամենաէժան_երկրների_թոփ_տասնյակ
HelloSafe կայքի տվյալներով, որը գնահատում է 136 երկրներում հանգստի օրական բյուջեն, Հայաստանը հայտնվել է ճանապարհորդելու համար աշխարհի ամենաէժան երկրների թոփ 10-ում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 09, 2025 15:22 Asia/Tehran
  • Հայաստանը մտել է ճանապարհորդությունների համար աշխարհի ամենաէժան երկրների թոփ տասնյակ

HelloSafe կայքի տվյալներով, որը գնահատում է 136 երկրներում հանգստի օրական բյուջեն, Հայաստանը հայտնվել է ճանապարհորդելու համար աշխարհի ամենաէժան երկրների թոփ 10-ում։

Ամենաթանկ ուղղությունները փոքր կղզեպետություններն են (Բարբադոս, Անտիգուա եւ Բարբուդա, Սենթ Քիթս եւ Նեւիս, Մալդիվներ, Գրենադա), տեղեկացրել է Le Figaro-ն։

Ճանապարհորդությունների համար աշխարհի ամենաէժան երկրների թոփ-10-ում տեղ են գտել. Լաոսը, Ղազախստանը,  Ռուանդան, Գանան,  Մոնղոլիանշ Հայաստանը, Բուրկինա Ֆասոն,  Վրաստանը,  Մալին,  Բիրման։

Եվրոպայում ամենաթանկ երկիրը Շվեյցարիան է (6-րդ տեղն աշխարհում, օրական 241 եվրո)՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, որտեղ միջին օրական բյուջեն գնահատվում է 181 եվրո։ Ֆրանսիային հաջորդում են Իսլանդիան (օրական 177 եվրո), Լյուքսեմբուրգը (օրական 169 եվրո) եւ Հունաստանը (օրական 168 եվրո)։

news.am