Եթե Ադրբեջանը հարձակում գործի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը. ԱԽ քարտուղար
https://parstoday.ir/hy/news/armenia-i230472-Եթե_Ադրբեջանը_հարձակում_գործի_մենք_կպաշտպանենք_Հայաստանի_տարածքը._ԱԽ_քարտուղար
Եթե Ադրբեջանը հարձակվի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը։ Այս պարզ ճշմարտությունը մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2025 14:43 Asia/Tehran
  • Եթե Ադրբեջանը հարձակում գործի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը. ԱԽ քարտուղար

Եթե Ադրբեջանը հարձակվի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը։ Այս պարզ ճշմարտությունը մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտպանելու է Հայաստանը, այստեղ հարցեր չկան»,- վստահեցրել է նա։

Նա սուտ է անվանել Ադրբեջանի վերջին մեղադրանքները Հայաստանի հասցեին, թե իբր խախտվում է հրադադարի ռեժիմը։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարություն է տարածել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանի պնդումները կեղծ են։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետն իր հերթին, հայտնել է կայունությունը պահպանելու մտադրության մասին։ Պաշտոնյան կրկնել է, որ Երեւանը շարունակում է առաջ տանել խաղաղության օրակարգը։

«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել դրա տակ եւ պատրաստ է սկսել տեխնիկական հարցերի քննարկումը՝ փաստաթղթի ստորագրման ժամկետի եւ տեղի մասին։ Տեքստն արդեն համաձայնեցված է, մենք առաջ ենք տանում դրա ստորագրման օրակարգը»,- նշել է նա։

news.am