Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի դեղորայքի շուկային Հայաստանի միանալուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i23107-Ղազախստանի_խորհրդարանը_հավանություն_տվեց_ԵԱՏՄ_ի_դեղորայքի_շուկային_Հայաստանի_միանալուն
Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղորայքի եւ բժշկական ապրանքերի շրջանառության կանոնների վերաբերյալ համաձայնագրին Հայաստանի միանալու մասին արձանագրությունների վավերացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2016 10:48 Asia/Tehran
  • Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի դեղորայքի շուկային Հայաստանի միանալուն

Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղորայքի եւ բժշկական ապրանքերի շրջանառության կանոնների վերաբերյալ համաձայնագրին Հայաստանի միանալու մասին արձանագրությունների վավերացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համաձայնագրերով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տարածքում սահմանվում են դեղագործական պրակտիկաների ստանդարտներին համապատասխանող դեղամիջոցների եւ բժշկական արտադրանքի շրջանառության միասնական սկզբունքներ ու կանոններ, որոնք համապատասխանում են բժշկական արտադրանքի որակի մենեջմենտի համակարգի պահանջներին»,- հայտնել են Ղազախստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունում:

ԵԱՏՄ-ում դեղորայքի շրջանառությանը վերաբերող համաձայնագրերն ստորագրվել Էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դրանց վավերացման մասին օրենքներն ստորագրել Է 2015 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: