Պաշտոնապես արձանագրված սահմանադրական հանրաքվեների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i231630-Պաշտոնապես_արձանագրված_սահմանադրական_հանրաքվեների_արդյունքները_չեն_արտահայտում_ժողովրդի_կամքը._Փաշինյան
Ճեղք կա ժողովրդի և Հայաստանում հաստատված իրավակարգի միջև: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2025 07:37 Asia/Tehran
  • Պաշտոնապես արձանագրված սահմանադրական հանրաքվեների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը. Փաշինյան

Ճեղք կա ժողովրդի և Հայաստանում հաստատված իրավակարգի միջև: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

»Իմ գնահատականը եղել է և շարունակում է մնալ այն, այս ընթացքում ես միայն համոզվել եմ դրանում, որ այդ իրավակարգի ճեղքը  կախված է և կապված է նաև նրա հետ, որ ըստ էության, բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ այնուամենայնիվ պաշտոնապես արձանագրված արդյունքները սահմանադրական հանրաքվեների չեն արտահայտում ժողովրդի կամքը կամ ճշգրիտ չեն արտահայտում այդ կամքը։

Ես դրա մասին շատ խոսում եմ հիմա տարբեր տեղերում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելիս: Սա շատ կարևոր նրբություն է, և ես այստեղ ֆունդամենտալ խորը խնդիր եմ տեսնում նաև նրանում, որ ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի մեջ օրգանական կապի խնդիր ունենք մենք։

Այստեղ նաև որոշակի ճեղքեր են առաջացել և իմ կարծիքով՝ այդ պրոբլեմները առաջանում են, ձևավորվում են այդ ճեղքերում: Սա հարց է, որի մասին մենք պետք է մտածենք: Քանի դեռ նման քննարկումների անհրաժեշտություն այս շեշտադրումներով կա և մենք այս քննարկումները իրականացնում ենք, համենայնդեպս դա վկայությունն է այն բանի, որ մենք  չենք հասել այն կետին, որին ուզում էինք հասնել»,- ընդգծեց Փաշինյանը: