Վերլուծաբաններ. Ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշումը փոխվել է Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման արդյունքում
(last modified Sat, 26 Apr 2025 06:12:00 GMT )
Ապրիլ 26, 2025 09:42 Asia/Tehran
  • Վերլուծաբաններ. Ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշումը փոխվել է Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման արդյունքում

Որոշ քաղաքական վերլուծաբաններ կարծում են, որ Հայաստանի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ մոտեցման փոփոխությունը, մասնավորապես՝ այդ հանցագործության միջազգային ճանաչման կարևորության թերագնահատումը, 2020 թվականի պատերազմում կրած ռազմական պարտության և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հարաբերությունները կարգավորելու ճնշման հետևանքն է։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայմանների բացակայության մասին պնդումը հիմնականում քարոզչություն է, և որ Երևանի վերջին դիրքորոշումները վկայում են Թուրքիայի կողմից չարտահայտված նախապայմանների մասին։ Նա նշել է, որ Անկարան, Ադրբեջանին որպես միջնորդ օգտագործելով, ճնշում է գործադրում Հայաստանի վրա, այդ թվում՝ պահանջելով փոփոխություններ կատարել երկրի սահմանադրության մեջ։ 
Վերլուծաբանի խոսքով՝  չնայած ուժերի անհավասարակշռությանը, ցեղասպանության հարցը Հայաստանի համար եղել է Թուրքիայի դեմ գործողության մի տեսակ։ Եվ  հարցն օրակարգից դուրս գալու դեպքում, այդ «գործողությունը» կդադարի։
Բադալյանը այս զարգացումները համարել է Հայաստանի ռազմական պարտության և տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի արդյունք՝ նշելով, որ Երևանը ստիպված է եղել ընդունել նոր իրողությունները Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման տակ։ Նա զգուշացրել է, որ այս մոտեցումը կարող է երկարաժամկետ հեռանկարում բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում ցեղասպանության պատմական ըմբռնումը, քննադատության են արժանացել։ Լեմկինի ինստիտուտը դրանք անվանել է «վտանգավոր» և նշել, որ այս մոտեցումը կարող է անուղղակիորեն օրինականացնել թուրքական ժխտողականությունը։