Փաշինյանի արձագանքը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրմանը 
(last modified Sat, 26 Apr 2025 06:50:59 GMT )
Ապրիլ 26, 2025 10:20 Asia/Tehran

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով մի խումբ հայերի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու քայլին, հայտարարել է, որ միջազգայնորեն ճանաչված երկրի, մասնավորապես՝ հարևան երկրների դրոշների այրումը, սադրիչ  քայլ է։

Նա դատապարտել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կայացած ջահերով երթի ժամանակ թուրքական և ադրբեջանական դրոշների այրումը, այն անվանելով անպատասխանատու և անընդունելի քայլ։