Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
(last modified Sun, 01 Jun 2025 12:15:30 GMT )
Հունիս 01, 2025 15:45 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ

ՀՀ վաևչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել»,–նշել է Բաղդասարյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ, ընդգծելով, որ համատեղ ջանքերով ՌԴ-ն և Հայաստանը կարող են ապահովել հարաբերությունների զարգացումը՝ կայունության, անվտանգության և բարեկեցության ամրապնդման հունով:

Պուտինը նաև վարչապետին մաղթել էր քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:

Նշենք , որ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին ևս շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

arm.sputniknews