Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության մեդիա և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i235180-Հայաստանի_պատվիրակությունը_մասնակցել_է_Շանհայի_համագործակցության_կազմակերպության_մեդիա_և_վերլուծական_կենտրոնների_գագաթնաժողովին
Չինաստանի Ժենչժոու քաղաքում հուլիսի 23-27-ն անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեդիա և վերլուծական կենտրոնների միջազգային գագաթնաժողովը՝ «Համագործակցություն հանուն ընդհանուր զարգացման» խորագրով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 27, 2025 14:00 Asia/Tehran
  • Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության մեդիա և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովին

Չինաստանի Ժենչժոու քաղաքում հուլիսի 23-27-ն անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեդիա և վերլուծական կենտրոնների միջազգային գագաթնաժողովը՝ «Համագործակցություն հանուն ընդհանուր զարգացման» խորագրով։

Գագաթնաժողովին մասնակցում են ՇՀԿ անդամ պետությունների, դիտորդ երկրների և գործընկերների ավելի քան 400 պատվիրակներ՝ ներկայացնելով շուրջ 200 զանգվածային լրատվական միջոցներ, վերլուծական կենտրոններ, պետական մարմիններ, դեսպանություններ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ։

 ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը մասնակցում է գագաթնաժողովին՝ Չինաստանի Սինխուա պետական լրատվական գործակալության հրավերով։

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Չինաստանի առաջատար լրատվամիջոցների, ուղեղային կենտրոնների, ինչպես նաև միջազգային վերլուծական և մեդիա կառույցների ղեկավարների հետ։

Գագաթնաժողովի պաշտոնական օրակարգին զուգահեռ տեղի են ունեցել նաև այցեր չինական գիտական, մշակութային կենտրոններ, առաջատար արտադրական ձեռնարկություններ և պատմամշակութային ժառանգության օբյեկտներ։