Այսօր Հայաստանում բանակի ղեկավարության կեսը ղարաբաղցի է, բուրգի ամբողջ վերին մասը. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i239204-Այսօր_Հայաստանում_բանակի_ղեկավարության_կեսը_ղարաբաղցի_է_բուրգի_ամբողջ_վերին_մասը._Փաշինյան
Տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի հետ խնդիր ունենք, կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ-որ անվստահություն ունենք: Այս մասին ՀՀ ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2025-11-14T06:27:37+00:00 )
Նոյեմբեր 14, 2025 09:57 Asia/Tehran
  • Այսօր Հայաստանում բանակի ղեկավարության կեսը ղարաբաղցի է, բուրգի ամբողջ վերին մասը. Փաշինյան

Տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի հետ խնդիր ունենք, կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ-որ անվստահություն ունենք: Այս մասին ՀՀ ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ ուզում ասել, որովհետև կարող է լավ չհնչի, բայց կներեք, այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը ղարաբաղցի է։ Մեր զինված ուժերը ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից։  Բա եթե մենք ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում, ո՞նց ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել։ Մեզ ասում են՝ դավաճան եք և դավաճանել եք։

Ես ոչ մի տեղ չեմ լսել, որ այդ ծագումով ղարաբաղցի մարդկանց պրետենզիա ներկայացնեն, որ որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են։

Բա այդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, եթե մենք դավաճան ենք։ Այս հարցի պատասխանը ո՞վ է տալու։  Մեր զինվորական բուրգի ամբողջ վերևը ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են»,- հայտարարել է վարչապետը: