Խալիլ Շիրղոլամին հանդիպել է Իրանում Հայաստանի դեսպանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i239954-Խալիլ_Շիրղոլամին_հանդիպել_է_Իրանում_Հայաստանի_դեսպանի_հետ
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը դեսպանատնում ընդունել է Հայաստանում Իրանի ԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 03, 2025 09:48 Asia/Tehran
  • Խալիլ Շիրղոլամին հանդիպել է Իրանում Հայաստանի դեսպանի հետ

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը դեսպանատնում ընդունել է Հայաստանում Իրանի ԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնավարման կապակցությամբ՝ Հակոբյանը Շիրղոլամիին մաղթել է հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում։ 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–Իրան հարաբերությունների ընթացիկ հարցերը, համագործակցության տարբեր ուղղություններն ու առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով երկկողմ կապերն առավել խորացնելու պատրաստակամությունը: