Ընտրություններում հիմնական 2–րդ փուլ չլինելու որոշումը տրամաբանական չէ. սահմանադրագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i240394-Ընտրություններում_հիմնական_2_րդ_փուլ_չլինելու_որոշումը_տրամաբանական_չէ._սահմանադրագետ
Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընտրություններում հիմնական 2–րդ փուլ չլինելու որոշումը տրամաբանական չէ, հատկապես, երբ իշխող ուժն այլընտրանք չի առաջարկում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
(last modified 2025-12-15T06:00:38+00:00 )
Դեկտեմբեր 15, 2025 09:30 Asia/Tehran
  • Ընտրություններում հիմնական 2–րդ փուլ չլինելու որոշումը տրամաբանական չէ. սահմանադրագետ

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընտրություններում հիմնական 2–րդ փուլ չլինելու որոշումը տրամաբանական չէ, հատկապես, երբ իշխող ուժն այլընտրանք չի առաջարկում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Ես որևէ տրամաբանություն չեմ տեսնում, երբ խոսքը այն մասին է, որ եթե ընտրություններում քաղաքական ուժը 50% + 1 ձայն չի հավաքում, նոր ընտրություն է լինելու։ Այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում, օրինակ եթե այդ մեծամասնությունը չեղավ, գնացինք 2-րդ անգամ ընտրության, այնտեղ էլ չեղավ, ի՞նչ ենք անելու։ Այդ հարցին թող մեր իշխանությունները փորձեն պատասխանել, դրանից հետո արդեն կանդրադառնանք մնացած խնդիրներին։ Գործող Սահմանադրությունը հստակ տրամաբանություն ունի։ Մենք չենք ցանկացել, որպեսզի երկիրը ընտրության ավարտից հետո, եթե չի լինում որոշակի արդյունք, նորից մտնի ընտրության մի փուլ, որտեղ ամեն ինչ կարող է նորից կրկնվել։ Այդ հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, որովհետև եթե մենք չունենք կայունություն, մենք չենք ունենալու նաև հետևողական քաղաքականություն»,–ասաց Պողոսյանը։

Հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ Սահմանադրության փոփոխության, սահմանադրագետն ընդգծեց, որ այսօր նոր Սահմանադրության ընդունման խնդիր գոյություն չունի։

«Նոր Սահմանադրության խնդիրը առաջացել է ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից ներկայացված պահանջների հիման վրա։ Քանի որ այսօրվա իշխանությունները պատրաստ են զիջելու ամեն ինչ սեփական աթոռը պահելու համար, պատրաստ են նաև ավերել Մայր օրենքը»,–ասաց նա։

Sputnik.