Ղազախալան ցորենի առաջին խմբաքանակը հասել է Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i240600-Ղազախալան_ցորենի_առաջին_խմբաքանակը_հասել_է_Հայաստան
Ղազախական ցորենի առաջին խմբաքանակը՝ 15 վագոնից բաղկացած և մոտ 1000 տոննա քաշ ունեցող բեռնատար գնացքի տեսքով ժամանել է Հայաստան։ Սա Երևանի համար առանձնահատուկ տնտեսական և տարանցիկ նշանակություն ունեցող իրադարձություն է:
(last modified 2025-12-20T07:47:00+00:00 )
Դեկտեմբեր 20, 2025 11:17 Asia/Tehran
  • Ղազախալան ցորենի առաջին խմբաքանակը հասել է Հայաստան

Ղազախական ցորենի առաջին խմբաքանակը՝ 15 վագոնից բաղկացած և մոտ 1000 տոննա քաշ ունեցող բեռնատար գնացքի տեսքով ժամանել է Հայաստան։ Սա Երևանի համար առանձնահատուկ տնտեսական և տարանցիկ նշանակություն ունեցող իրադարձություն է:

Գնացքն անցել է Ղազախստանը Հայաստանին կապող նոր լոգիստիկ երթուղով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով։ Երթուղի, որն օգտագործվել է փորձնական հիմունքներով, և դրա արդյունքները գնահատվել են որպես հաջողված:

Tin News-ի տվյալներով՝ ներմուծված ցորենը չորրորդ կարգի է, և օգտագործվում է ընդհանուր ալյուրի և կենդանիների կերերի արտադրության մեջ: Ղազախստանի իշխանությունները այս երթուղին համարում են կարևոր քայլ արտահանման միջանցքների դիվերսիֆիկացման և նպատակակետ երկրների պարենային անվտանգության ամրապնդման գործում:

Շեշտելով բեռնափոխադրման պատմական նշանակությունը՝ «Պրոդկորպորացիա» ընկերությունը հայտարարել է, որ Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը պատրաստ է ամսական 15-20 հազար տոննա հացահատիկ արտահանել Հայաստան: Կողմերի միջև երկարաժամկետ պայմանագրի ստորագրումն արտացոլում է այս երթուղին տարածաշրջանում կայուն առևտրային միջանցքի վերածելու ջանքերը: