Հայաստանի և Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ծրագրերը և հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i240736-Հայաստանի_և_Վրաստանի_ՊՆ_ներկայացուցիչները_քննարկել_են_համագործակցության_ծրագրերը_և_հեռանկարները
Հայաստանի և Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ծրագրերը և հեռանկարները:
(last modified 2025-12-23T14:34:09+00:00 )
Դեկտեմբեր 23, 2025 18:04 Asia/Tehran
  • Հայաստանի և Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ծրագրերը և հեռանկարները

Հայաստանի և Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ծրագրերը և հեռանկարները:

Հայաստանի Հանրապետության ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ղեկավար կազմի ներկայացուցիչներին և նույն հաստատության «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի» ունկնդիրներին:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հյուրերին ներկայացվել են Հայաստանի անվտանգության միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները, որից հետո քննարկումները շարունակվել են հարցուպատասխանի ձևաչափով:

Այցի շրջանակում Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են նաև ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, քննարկել երկու հաստատությունների փոխգործակցության ծրագրերը և հեռանկարները: