Ինչ ծավալով Հայաստանից Իրան 2026 թվականին էլեկտրաէներգիա կարտահանվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i241246-Ինչ_ծավալով_Հայաստանից_Իրան_2026_թվականին_էլեկտրաէներգիա_կարտահանվի
2026 թվականին Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նախատեսված է մոտ 2025 թվականի չափով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2026 12:58 Asia/Tehran
  • Ինչ ծավալով Հայաստանից Իրան 2026 թվականին էլեկտրաէներգիա կարտահանվի

2026 թվականին Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նախատեսված է մոտ 2025 թվականի չափով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Բացարձակ թվերով 2026 թվականին արտահանումը նախատեսվում է 1 մլրդ 570 մլն կվտ/ժ-ից մի փոքր ավելի։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է արտադրել 8 750 մլրդ կվտ/ժ-ից մի փոքր քիչ էներգիա։

«Երևանի ՋԷԿ» պետական ձեռնարկությունը միակ սուբյեկտն է, որն Հայաստանից Իրան էլեկտրաէներգիա է արտահանում։ «Էլեկտրաէներգիա գազի դիմաց» սխեմայով Հայաստանը Իրան արտահանում է այնտեղից ստացված յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց 3 կվտ/ժ էներգիա։ Իրանական գազն օգտագործվում է միայն ջերմային էլեկտրակայանների շահագործման համար և չի մատակարարվում մնացած սպառողներին: Փաստացի 1 խմ գազից արտադրվում է 4-4.5 կՎտ/ժ, որի ավելցուկը մնում է Հայաստանի էներգահամակարգում։ Արտահանվող էներգիայի մատակարարումներին մասնակցում են նաև այլ ջերմային կայաններ, սակայն արտահանումն իրականացվում է Երևանի ՋԷԿ-ի անվամբ։

Այս տարի նույնպես ՋԷԿ-ում զգալի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված։ Վերանորոգվելու է նաև գազատուրբինը, որն ապահովում է էլեկտրաէներգիայի արտադրության մեծ մասը (կայանում գործում է մի շոգետուրբին ևս): Աշխատանքներն իրականացվելու են կայանի սեփական միջոցներով՝ առանց պետբյուջեի միջոցների: