ՀՀ ԱԽ քարտուղարը և իրանական պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i241344-ՀՀ_ԱԽ_քարտուղարը_և_իրանական_պատվիրակությունը_քննարկել_են_տարածաշրջանային_կապուղիների_ապաշրջափակման_հարցեր
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է հայ–իրանական հարաբերությունների խորացման, ռազմավարական համագործակցության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերը։
(last modified 2026-01-08T11:29:00+00:00 )
Հունվար 08, 2026 14:59 Asia/Tehran
  •  ՀՀ ԱԽ քարտուղարը և իրանական պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է հայ–իրանական հարաբերությունների խորացման, ռազմավարական համագործակցության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերը։

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱԽ գրասենյակից։

«ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ–ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն և դրական դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։   

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորել է Հյուսիս–հարավ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացումը՝ ի շահ երկու երկրների։

Արմեն Գրիգորյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության, փոխկապակցվածության և համագործակցության խթանման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում։