ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունը՝ ԼՂ խնդրի վերաբերյալ. ամբողջական տեքստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i24676-ՀԱՊԿ_ԱԳ_նախարարների_հայտարարությունը_ԼՂ_խնդրի_վերաբերյալ._ամբողջական_տեքստը
Երեւանում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2016 18:15 Asia/Tehran
  • ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունը՝ ԼՂ խնդրի վերաբերյալ. ամբողջական տեքստը

Երեւանում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է

«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը եւ խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:

Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ԱԳ նախարարները: