Փաշինյանը հետ է կանչում ՌԴ-ում ՀՀ դեսպանին
Օգոստոս 21, 2026 10:53 Asia/Tehran
ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան։
«Արսենյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, քանի որ հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորմանը չի կարողանու հասնել: Մինչդեռ փաստ է, որ հենց Փաշինյանն էլ չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորել։ Դրա ամենացցուն դրվագներից մեկն այն է, որ ՌԴ նախագահը անգամ չշնորհավորեց Փաշինյանին խորհրդարանական ընտրություններից հետո»,-նշում է պարբերականը։
Թե ով կփոխարինի Արսենյանին, դեռևս պարզ չէ, այս պահին նույնիսկ հստակ թեկնածու չկա։
Պիտակ