Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակն ազդարարեց ՀՀ-ին
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրեց Հայաստանի հետ հակամարտության կարգավորման համար ռազմական այլընտրանքն օրակարգում լինելու և այդ երկրի զինված ուժերի պատրաստվածության մասին:
Հիքմաթ Հաջիևը չորեքշաբթի օրը կատարած արտահայտություններում ազդարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են պատասխանելու ցանկացած հրահիչ քայլի:
«Չնայած նրան, որ Ադրբեջանը բավարար պաշտպանական կարողություն ունի ռազմական միջոցներով Հայաստանի ուժերին հետ մղելու համար, սակայն չի ցանկանում ուժ գործադրել, այդուհանդերձ համբերությունը սահման ունի»,-ավելացրել է Հաջիևը:
Հաջիևն ի դեպ, ընդգծել է, թե իր երկիրը ընդունակ է ռազմական մեծ ներդրում կատարել ազատագրելու համար հայերի գրաված տարածքները:
«Դիֆենս Նյուզ» կայքէջի հաղորդման համաձայն, Ադրբեջանը նպատակ ունի 2016 թվականին 2.1 միլիարդ դոլար ներդրում կատարել պաշտպանական ու անվտանգության ոլորտներում և մտադիր է իր ռազմական կարողությունն ընդլայնելով դա օգտագործել ԼՂ-ի հակամարտության հարցում: