Շուտով կտեսնենք դեպի Իրան բեռնափոխադրումների տեխնիկական լուծումները. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i251014-Շուտով_կտեսնենք_դեպի_Իրան_բեռնափոխադրումների_տեխնիկական_լուծումները._Միրզոյան
Չկա ոչ մի դավադրություն կամ կեղծավորություն. ամեն ինչ շատ թափանցիկ է` հայկական կողմը շատ բարձր է գնահատում և կարևորում Իրանի հետ հարաբերությունները, և դրանք վտանգի տակ չեն դրվելու։
(last modified 2026-10-07T15:11:33+00:00 )
Հոկտեմբեր 07, 2026 18:37 Asia/Tehran
  • Շուտով կտեսնենք դեպի Իրան բեռնափոխադրումների տեխնիկական լուծումները. Միրզոյան

Չկա ոչ մի դավադրություն կամ կեղծավորություն. ամեն ինչ շատ թափանցիկ է` հայկական կողմը շատ բարձր է գնահատում և կարևորում Իրանի հետ հարաբերությունները, և դրանք վտանգի տակ չեն դրվելու։

Այդ մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հարցին, թե Իրանի հետ ավիափոխադրումների և բեռնափոխադրումների ինչ ապագա կա։

«Իրանի հետ մենք մեր հարաբերություններն այնքան, որքան դրանք թույլ տալիս են պատժամիջոցները, խորացնելու ենք, այդ թվում և ավիափոխադրումների մասով այնքան ժամանակ, մինչև մենք չենք հայտնվի այն սահմանագծին, որից այն կողմ Հայաստանն ինքը կհայտնվի պատժամիջոցների թիրախում, և մեր տնտեսությունը կսկսի փլուզվել»,– հայտարարեց նախարարը։

Նա նշեց, որ Իրան է մեկնել և վերադարձել իրանական ավիաընկերություններից մեկով։

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա իրանական կողմի մաքսատան մոտ կան որոշակի խցանումներ և կուտակումներ։ Միրզոյանի խոսքով` այս հարցն ինտենսիվ քննարկում են իրանցի գործընկերների հետ։

«Կան տեխնիկական լուծումներ, որոնց իրագործումը, կարծում եմ, շուտով կտեսնենք»,– ընդգծեց նախարարը։