Հայաստանն առաջատար դիրքերում է համացանցի ազատության ցուցանիշով
https://parstoday.ir/hy/news/armenia-i42712-Հայաստանն_առաջատար_դիրքերում_է_համացանցի_ազատության_ցուցանիշով
Միջազգային հեղինակավոր Freedom House կազմակերպությունը «Համացանցի ազատությունը - 2016» զեկույցում Հայաստանը դասել է ազատ համացանց ունեցող երկրների շարքը՝ չնայած, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեր երկիրը նահանջել է երկու միավորով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 15, 2016 15:56 Asia/Tehran
  • Հայաստանն առաջատար դիրքերում է համացանցի ազատության ցուցանիշով

Միջազգային հեղինակավոր Freedom House կազմակերպությունը «Համացանցի ազատությունը - 2016» զեկույցում Հայաստանը դասել է ազատ համացանց ունեցող երկրների շարքը՝ չնայած, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեր երկիրը նահանջել է երկու միավորով:

Զեկույցում նշվում է, որ համացանցն օգտագործվում է կառավարության նկատմամբ բողոքն արտահայտելու նպատակով, ինչպես Հայաստանում տեղի ունեցավ #ElectricYerevan-ի պարագայում:

Հայաստանի հարևան Վրաստանը ևս դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքը, Ադրբեջանը զեկույցում ընդգրկվել է որպես մասնակի ազատ, իսկ Թուրքիան անազատ համացանց ունեցող երկներ:

Ամենաազատ համացանց ունեցող երկրների հնգյակում են Էստոնիան, Իսլանդիան, Կանադան, Միացյալ Նահանգները և Գերմանիան:

Համացանցի ազատության ամենակոպտագույն խախտումները գրանցվել են Չինաստանում: 

1in.am