ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանի նախագահին
https://parstoday.ir/hy/news/armenia-i47512-ՀՀ_պաշտպանության_նախարարը_հանդիպել_է_Հունաստանի_նախագահին
Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 12:12 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարը  հանդիպել է Հունաստանի նախագահին

Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն է հայտնել պատմական ամուր հիմքի վրա ձևավորված երկու բարեկամ պետությունների հարաբերություններն ավելի ակտիվացնելու և խորացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

1in.am