ԵԱՀԿ-ն Մարտունու ուղղությամբ դիտարկում կանցկացնի
https://parstoday.ir/hy/news/armenia-i50524-ԵԱՀԿ_ն_Մարտունու_ուղղությամբ_դիտարկում_կանցկացնի
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 07:35 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն Մարտունու ուղղությամբ դիտարկում կանցկացնի

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։

Ինչպես տեղեկացրին ԼՂ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂ  պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

ԼՂ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

armedia.am