Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում
https://parstoday.ir/hy/news/armenia-i51397-Հայաստանը_ներառվել_է_ՄԱԿ_ի_պատվո_ցանկում
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարների համար Հայաստանը հայտնվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 13:59 Asia/Tehran
  • Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարների համար Հայաստանը հայտնվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Հայկական կողմը հունվարի 10-ին ՄԱԿ-ի բյուջեին է փոխանցել 151 հազար 338 ԱՄՆ դոլար` որպես Հայաստանի անդամակցության 2017 թվականի անդամավճար:

Հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել են ՄԱԿ-ի 9 երկիր` Անգոլան, Հայաստանը, Բենինը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հունգարիան, Լիբերիան, Սենեգալը, Հարավային Սուդանը և Ուկրաինան:

Armenpress.am