Ասկերանի շրջանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Փետրվար 28, 2017 14:17 Asia/Tehran
Մարտի 1-ին, ԼՂ-ի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը ԼՂ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։ Այս մասին հայտնում են ԼՂ-ի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
ԼՂ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
ԼՂ-ի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Panorama.a
Պիտակ