Թոմաս դե Վաալ. Ղարաբաղյան հակամարտության հարցում դժվար է հետզհետե հասնել փոփոխությունների
Հայտնի բրիտանացի վերլուծաբան, Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող, «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» աշխատության հեղինակ Թոմաս դե Վաալը «Focus on Karabakh»-ի խմբագիր Էմիլ Սանամյանին տված հարցազրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության թեմայից:
«Ղարաբաղյան հակամարտության հարցում դժվար է հետզհետե հասնել փոփոխությունների <...> Իդեալական կլիներ տեսնել ղարաբաղյան հակամարտության փուլային լուծումը՝ փոխադարձ զիջումների միջոցով: Օրինակ, Ղարաբաղից հարավ-արևելքում գտնվող շրջաններից մեկի ազատումը հայկական կողմի կողմից ի փոխանակում՝ տրանսպորտային ուղիների բացման կամ ղարաբաղցիներին լայն իրավունքներ տրամադրելուն»:
«Բայց ես այնքան էլ միամիտ չեմ, որ կարծեմ, թե դա հնարավոր է հիմա: Հակամարտությունը չափից դուրս «սեկյուրիզացված» է դարձել, ինչպես ասում են քաղաքական գործիչները, և ցանկացած զիջում երկու կողմից դիտարկվում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը: Այդ իսկ պատճառով, երբ ես խոսում եմ փոփոխությունների մասին, ապա նկատի ունեմ ոչ մեծ քայլեր. հրադադարի պահպանման մանդատի ամրապնդում և ծանր զենքի դուրսբերում շփման գծից, ուղեկցվող զգալի քաղաքական բանակցությունների մեկնարկով առավել կառուցակարգված ձևաչափով»:
Թոմաս դե Վաալը կարծիք է հայտնել նաև այն բանի վերաբերյալ, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, եթե հարցը չլուծվի բանակցությունների միջոցով:
zham.am/