ԱՄՆ Ազգային հետախուզություն. Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը պահպանվում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i61790-ԱՄՆ_Ազգային_հետախուզություն._Ղարաբաղում_պատերազմի_վերսկսման_հավանականությունը_պահպանվում_է
Մայիսի 11-ին ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը կոնգրեսին է ներկայացրել 2017 թ. իր կանխատեսումները: Այնտեղ, մասնավորապես, զգուշացվում էԼեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության պահպանման մասին: Հաղորդում է «Rusarminfo.ru»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2017 14:17 Asia/Tehran
  • ԱՄՆ Ազգային հետախուզություն. Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը պահպանվում է

Մայիսի 11-ին ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը կոնգրեսին է ներկայացրել 2017 թ. իր կանխատեսումները: Այնտեղ, մասնավորապես, զգուշացվում էԼեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության պահպանման մասին: Հաղորդում է «Rusarminfo.ru»-ն:

«Լեռնային Ղարաբաղի տարածքի համար լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացավ 2016 թ. ապրիլին, կողմերի փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը և ներքին ճնշման ուժգնացումը ենթադրում են, որ 2017 թ. լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը պահպանվում է», - ասվում է զեկույցում:

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի կարծիքով, 2017 թ. Ադրբեջանում կմեծանա այլակարծության նկատմամբ ճնշումներն իշխանությունը պահպանելու համար, քանի որ հասարակությունը մարտահրավեր կնետի երկրում տնտեսական խնդիրների հետ կապված: Ներքին խնդիրներին զուգահեռաբար Բաքուն կփորձի բալանս գտնել Ռուսաստանի, Արևմուտքի և Իրանի հետ հարաբերություններում:

Zham.am