Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i63400-Այսօր_երեխաների_իրավունքների_պաշտպանության_միջազգային_օրն_է
Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում հունիսի 1-ին նշում են երեխաների իրավունքների պաշտպանության օրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2017 04:09 Asia/Tehran
  • Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում հունիսի 1-ին նշում են երեխաների իրավունքների պաշտպանության օրը:

1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը եւ 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:

News.am