ԼՂ-ում զորավարժություններ են ընթանում
Մայիսի 29-ից հունիսի 5-ը, ԼՂ-ի պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի եւ ենթակա զորամասերի ներգրավմամբ մեկնարկել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն:
ԼՂ-ի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 2-ին տեղի ունեցած մարտական հրաձգության փուլը, որին հետեւել է նաեւ ԼՂ-ի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, նպատակ ուներ ստուգելու անձնակազմի գործողությունները մարտի ժամանակ, նրանց նախապատրաստումը ստուգելու համար:
Զորամասին օգնության հասած միավորման հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությկան շրջանակում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, ստորաբաժանումները պաշտպանությունից անցել են հակագրոհի եւ վերականգնել առաջնագիծը: